«Ծառուկյանը դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է»․ Լևոն Բարսեղյան
![]() 693 Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 17:20 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտեցող ԱԺ ընտրությունների մասին, շատ համառոտ․ «...այ տղա ջան, էլ բանուգործ չունե՞ս...»: Այսպես խոսեց Ծառուկյանն իրեն քննադատած պատգամավորի հասցեին, բոլոր նախադասություններում նրան հեռակա դիմեց դու-ով: Սա եղավ երկու օր անց այն բանից, երբ պատգամավորներից մեկը մյուսին ամբիոնից դիմելով պահանջեց չխանգարել ելույթը և պահանջեց իրեն Դուք-ով դիմել: Դա, հավանաբար, անհասկանալի է մնացել Ծառուկյանին, կամ չի իմացել, որ պատգամավորի մասին հրապարակավ և հեռակա ու հրապարակավ հարկավոր է խոսել Դուք-ով: Ի՞նչ է նշանակում սա՝ իմ համեստ կարծիքով: Ծառուկյանն առաջվա հնազանդ կոմֆորտում չէ այլևս, բայցև դեռ այն զգացողության մեջ է, թե իրեն ամեն ինչ կարելի է, ինչ չի արգելում սերժիկը: Հասկանալի է՝ Նիկոլը սերժիկին չի փոխարինում, այսինքն ինքն ազատ է՝ էլ դու սուս, հոկտեմբերի 2-ի բալետը մտքներս: Չի բացառվում, որ խորքում այլ դժգոհություններ կան, որոնք շուտով կերևան կամ կբացվեն: Որպես միջնաժամկետ հետևանք կարող է ստացվել այնպես, որ շատերը և պատգամավորներից և հայաստանյաց բազմազգ ժողովրդից կսկսեն իր և այլ պատգամավորների մասին և իրենց հետ դու-ով խոսել: Լավ կլինի, որ այդպես չլինի, իհարկե, բայց դե անհետևանք ոչինչ չկա բնության մեջ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
