«Մեր թշնամիներն ունեն նյութական, տնտեսական մեծ ուժ, մենք ունենք խելք». Լիոնի փոխքաղաքապետ
![]() 751 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 12:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները զրուցել են Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: «100 և ավելի տարի է անցել, պետք է շարունակենք պայքարը, քանի որ հարցն ուրիշ լուծում չունի: Թուրքիան պետք է ընդունի ու առերեսվի պատմության հետ: Այս կառավարությունը երբեք չի կարողա ընդունել, գիտենք, բայց պայքարը պետք է շարունակենք»,- ասել է նա: «Մեր թշնամիներն ունեն մեծ նյութական, տնտեսական ուժ, մենք ունենք խելք. նոր շարժումներ պետք է ստեղծենք, նոր ուժեր, ու այս գործում կարևորում եմ հատկապես նոր սերնդի դերը»,- հավելել է փոխքաղաքապետը: Նա նշել է, որ առաջին անգամն է, որ ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցում է ոչ թե Լիոնում, այլ՝ Երևանում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
