Վերջին 8 տարվա ընթացքում տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ. ՅՈՒՆԻՍԵՖ

2010-2017թթ-ի ընթացքում գրեթե 169 մլն երեխա կամ տարեկան միջինը 21,1 մլն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ առաջին պատվաստումը: Չպատվաստված երեխաների անընդհատ աճող թիվը աշխարհի մի քանի երկրներում կարմրուկի համաճարակի պատճառ է հանդիսացել:
«Այսօրվա կարմրուկի համաճարակի հիմքը տարիներ առաջ է դրվել», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Կարմրուկը միշտ էլ հարվածելու է չպատվաստված երեխաներին: Եթե մենք իսկապես ուզում ենք կանգնեցնել այս վտանգավոր, բայց կանխարգելելի հիվանդությանը, մենք ուղղակի պետք է պատվաստենք թե՛ հարուստ ու թե՛ աղքատ երկրներում ապրող յուրաքանչյուր երեխայի»:
2019թ-ի առաջին եռամսյակում կարմրուկով վարակվելու 110,000 դեպք է գրանցվել աշխարհում: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 300 տոկոսով: 2017թ-ին կարմրուկը 110,000 մարդու կյանք է խլել. նրանց մեծամասնությունը երեխաներ էին…
Կարմրուկի դեմ երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալը անհրաժեշտություն է երեխային այդ հիվանդությունից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, պատվաստանյութի կամ առողջապահական ծառայությունների ոչ բավարար հասանելիության և պատվաստումերի հանդեպ կասկածի պատճառով պատվաստման ցուցանիշների անկում է գրանցվում: Եթե 2017թ-ին երեխաների 85 տոկոսն է ստացել կարմրուկի դեմ առաջին չափաբաժին պատվաստանյութը, ապա արդեն երկրորդ չափաբաժնի պատվաստման ծածկույթը բավականին ցածր է՝ 67 տոկոս: Մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ «հավաքական իմունիտետ» ձեռք բերելու համար 95 տոկոսանոց պատվաստման ծածկույթի է պետք հասնել:
Վերջին տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կարմրուկից պաշտպանվելու առաջին պատվաստման ծածկույթը 94 տոկոս է կազմել, մինչդեռ երկրորդ պատվաստման ծածկույթն ավելի ցածր է՝ 91 տոկոս: 2010-2017թթ-ի ընթացքում չպատվաստված երեխաների թվով Միացյալ Նահանգները գլխավորում են բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկը, որտեղ ավելի քան 2.5 մլն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին պատվաստումը: Հաջորդիվ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են, որտեղ նույն ժամանակաշրջանում համապատասխանաբար 600,000 և 500,000 երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ:
Կարմրուկից պաշտպանվելու երկրորդ պատվաստման ծածկույթն է՛լ ավելի ահազանգող ցուցանիշներ է գրանցում: 2017թ-ին ամենաշատ չպատվաստված երեխաներ ունեցող 20 երկրներից 9-ում երկրորդ պատվաստում անգամ չի էլ ներկայացվել: Հարավ-սահարյան Աֆրիկայի 20 երկրում կարմրուկի դեմ երկրորդ պատվաստումը ներառված չէ ազգային օրացույցում, ինչի պատճառով տարեկան ավելի քան 17 մլն երեխա կարմրուկով վարակվելու վտանգի առջև է կանգնում:
Կարմրուկի համաճարակը կանգնեցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ ձեռնարկել է հետևյալ քայլերը.
- Պատվաստանյութերի արժեքի շուրջ բանակցություններ. Այսօր կարմրուկի պատվաստանյութն ամենաէժան գինն ունի բոլոր ժամանակների համեմատ:
- Աջակցություն կառավարություններին՝ գտնելու ամենացածր ծածկույթով շրջաններն ու այս առումով ամենախոցելի երեխաներին:
- Պատվաստանյութերի ու իմունիզացիայի համար այլ անհրաժեշտ իրերի գնում:
- Պատվաստանյութերը ճիշտ ջերմաստիճանում պահելու և մատակարարելու համար նորարարական տեխնոլոգիաների կիրառում:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
24224.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
95623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
46322.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
57221.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
193519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63518.08.2026, 15:36