Թուրքիան անարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ԱԳՆ կոչը համաշխարհային հանրությանը
![]() 1199 Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 15:30 Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը՝ հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին՝ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման: Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայո ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է: Ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի, հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը՝ կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը: Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են: |
«Նազարյան Գեղամը դարձել է Փաշինյանի ամենաուժեղ միկրոֆոններից մեկը»․ Շիրազ Խաչատրյան
7201:30«Այս զառանցանքի նպատակն է ջնջել մեր ինքնությունը, ունենալ վերահսկելի հասարակություն»․ Լիլիթ Գալստյան
117Երեկ, 22:54«ՔՊ-ում դիմագիծ ունեցող մարդ չպետք է լինի, Հայկ Սարգսյանը կլքի ՔՊ-ի շարքերը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
210Երեկ, 22:42«Ինքնիշխանություն հասկացությունը պետական հռետորաբանությամբ վերածվում է զավեշտի». Հակոբ Բադալյան
144Երեկ, 22:12«Ադրբեջանը պահանջ կդնի, թե ինչ զիջումներ անի Փաշինյանը՝ իրեն օժանդակելու և վերընտրվելու համար»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
173Երեկ, 22:00«Մարտի 1-ի համար պատասխանատվություն կրողները չպետք է մասնակցեն ՀՀ քաղաքական գործընթացներին». Արման Բաբաջանյան
115Երեկ, 20:48«ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները հիմնված են ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա». Մարիա Զախարովա (տեսանյութ)
154Երեկ, 20:02«Ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել ընտրությունների, որտեղ ի վիճակի չեն հաղթելու»․ Կարեն Հեքիմյան
235Երեկ, 19:48