«Թուրքիայի մարդահամարների մասին». Կարեն Հովհաննիսյան
572
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 02:10
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի մարդահամարների մասին: Օսմանյան կայսրությունում մարդահամար առաջին անգամ անցկացվել է 1831թ.-ին: Այսինքն Հայերին Թուրքմենչիայի պայմանագրով Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան տեղահանելուց հետո: Հատկանշական է, որ Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալները մինչ օրս իրարամերժ են: Այնուհետեև Օսմանյան կայսրության հիմքի վրա ստեղծված Թուրքիայի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1927թ.-ի հոկտեմբերի 28-ին՝ կրկին հայերից ամբողջությամբ ազատվելուց հետո: Թուրքիայում մարդահամարները մինչև 2007թ.-ն անցկացվել է հինգ տարին մեկ, համապետական մարդահամար անցկացնելու տարբերակով, իսկ 2008-ից հետո այն կրում է ամենամյա բնույթ: 2008-ից մարդահամար որպես այդպիսին չի անցկացվում, այլ բնակչության թվաքանակի մասին տվյալներ տրվում են մի շարք գերատեսչությունների կողմից Թուրքիայի վիճակագրական ինստիտուտին (TSI) : Այստեղ ուսումնասիրվում և հատուկ բանաձևով հաշվարկվում են բնակչության թվաքանակը: Ներկայացնում եմ 1927-2018 թթ.-ի ընկած ժամանակահատվածի մարդահամարների տվյալները: