«Նոր զարգացումներ են տեղի ունենում ԻԻՀ-ԱՄՆ դիմակայության հերթական փուլում»․ Արտյոմ Տոնոյան
![]() 511 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 05:15 Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր նոր զարգացումներ են տեղի ունենում ԻԻՀ-ԱՄՆ դիմակայության հերթական փուլում։ Երեկ ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորք կատարած իր այցի ավարտին կատարել է մի հայտարարություն, որը հուշում է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը մտնում է նոր փուլ և մեր հարևանությամբ տեղի են ունենալու նոր զարգացումներ։ Զարիֆը Նյու Յորքում, ընդգծելով, որ Իրանի ժողովրդի հետ չի կարելի խոսել հրամայական տոնով, քանի որ դա որևէ արդյունք չի տալու, ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի ելքեր կան Իրանի համար, որոնցից մեկը կարող է լինել «Միջուկային զենքը չտարածման մասին պայմանագրից» Իրանի դուրս գալը։ Հայտարարությունը փաստացիորեն նշանակում է, որ Իրանը կարող է ամբողջությամբ դադարեցնել իր մասնակցությունը ՀԳՀԾ-ին, որը շարունակում էր դեռևս մնալ գործող, չնայած՝ ԱՄՆ մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր դրանից իր դուրս գալու մասին։ Ավելին, Իրանն այս անգամ ակնարկում է միջուկային իր ծրագրերի մեկնարկի դեպքում ավելի հեռահար նպատակների հետապնդման մասին։ Իրանի արձագանքն ԱՄՆ պատժամիջոցների, մասնավորապես, դրա նոր փուլի նկատմամբ, որը մեկնարկելու է մայիսի 1-ին, ըստ Թրամփի հայտարարության, սկսում է դառնալ ավելի կոշտ, ավելի անզիջում, և սա ամենայն հավանականությամբ էլ ավելի է մեծացնելու եվրոպական երկրների և ԱՄՆ միջև տարաձայնություններն Իրանի հանդեպ դիրքորոշումներում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
