Գուայդոն «խայտառակ» գործադուլներ է խոստանում
![]() 2050 Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 14:20 Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել շարունակել գործադուլները, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ստիպի հրաժարվել իշխանությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Գուայդոն պետական աշխատողներին հորդորել է միանալ համընդհանուր գործադուլին: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կարակասում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 1 կին մահացել էր, իսկ 10-ը վիրավորվել էին: Գուայդոն նշել էր, որ այդ գործում ներգրավված անձինք պետք է պատժվեն: Վենեսուելայի ճգնաժամի հետևանքով լարվել էին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ն ճգնաժամը կարգավորելու նպատակով, հնարավոր է, ռազմական միջամտության դիմի: Միևնույն ժամանակ, Պոմպեոն Ռուսաստանին ու Կուբային մեղադրել էր Մադուրոյին աջակցելու միջոցով երկրում անկայուն դրության ստեղծման մեջ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել էր, որ Վենեսուելայում ԱՄՆ միջամտությունը կործանարար է և հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Նշենք, որ հունվարին Գուայդոն իրեն Վենեսուելայի նախագահ էր հռչակել: Նրա իշխանությունն օրինական են համարել ավելի քան 50 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Մադուրային սատարող Ռուսաստանն ու Չինաստանը չեն ճանաչել Գուայդոյի իշխանությունը: |

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
17412:06
Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է (տեսանյութ)
24510:40
«Իրեն պատեպատ է տալիս, ձայնը գլուխն է գցել»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
22409:12
«Չի կարող պաստառ վնասելը քրեական պատասխանատվություն ենթադրել․ այս մահը իրավապահների խղճին է»․ Հովհաննես Խուդոյան
24302:06
«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
35101:06
«Ընդվզող մարդկանց բերանը փակում են»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
19600:24
«Փաշինյանն ընդունեց, որ պատրաստվում է Ադրբեջանին նոր տարածքներ հանձնել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
207Երեկ, 23:54
Ազգային ժողովի պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ
276Երեկ, 23:18
