Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. պայմանագրային զինծառայող եղբայրները մահացել են

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
9616:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
9512:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
21910:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
186Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
477Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
208Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
203Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
490Երեկ, 10:24