«Արցախի իշխանությունները պարտավոր են բաց հետաքննություն անցկացնել». ի՞նչ է կատարվել Վահան Բադասյանի հետ
![]() 1207 Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 14:40 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐ Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում: Հուսամ՝ առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը: Բայց դրանից անկախ՝ Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել: Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից՝ կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ: Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը՝ ծանր է ուղեկցի վիճակը: Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»: Գրական կեղծանվամբ հանդես եկող ֆեյսբուքյան օգատատեր Գեհենի Առաքելն էլ իր էջում գրառում է կատարել այն մակագրելով՝ «ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԳԲ-ի ՈՃՈՎ»: Ներկայացնելով Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 30-ի երեկոյան, իմ բարեկամ՝ Արցախի հերոս Վահան Բադասյանը և Ադելա Աբրամյանը, Վահան Բադասյանի ավտոմեքենայով Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհով գալուց ենթարկվում են ավտովթարի։ Արցախյան կլանի կողմից կազմակերպված ԿԳԲ-ի հին մեթոդը գործի դնելով։ Ավտովթարից մի կերպ կարողանում են ողջ դուրս գալ։ Ադելա Աբրամյանի կյանքին դեռ վտանգ սպառնում է. նրան ուղղաթիռով բերել են Երևան, իսկ Վահան Բադասյանը մի կերպ է շարժվում, ոտքի սալջարդվածքներով հիվանդանոցում է։ Բոլոր լրատվամիջոցների լրագրողներին՝ իմ բարեկամներին, իրավապաշտպան կառույցներին ու օրինապահ կառույցներին առաջարկում եմ այս հայտարարությունը ընդունել որպես ահազանգը ահաբեկության դեմ։ Հասարակական վերահսկողությունը և ուշադրության կենտրոնում պահել այս փաստը»,- գրել է օգտատերը։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
