«Մենք կորուստներ ենք ունենում ձեր վաճառած զենքի պատճառով». Զոհրաբ Մնացականյանը՝ իսրայելական հեռուստաալիքին
![]() 553 Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 00:35 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրերս հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին: Նա անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու, ինչպես նաև իսրայելական զենքի վաճառքի թեմաներին: Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ: Հաջորդ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող իսրայելական զորքին, Մնացականյանը ասել է հետևյալը. «Իսրայելի զենքի առևտուրը մեր ժողովրդի համար մահացու ազդեցություն ունի: Մենք տեսել ենք՝ ինչպես են կիրառել այդ զենքը մեր ժողովրդի դեմ, մենք կրել ենք կորուստներ ձեր զենքի պատճառով: Դուք հասկանում եք՝ ինչպես ենք մենք վերաբերվում դրան: Մենք շարունակում ենք վստահաբար պաշտպանել մեր ժողովրդին: Մենք լիովին հակված ենք խաղաղություն և անվտանգություն հաստատել մեր տարածաշրջանում, համակարտության խաղաղ ուղիներ փնտրել բոլոր կողմերի համար ընդունելի պայմանների հիման վրա: Մեր տարածաշրջանում սպառազինման մրցավազքը չի նպաստում խաղաղաշինությանն ու անվտանգության ապահովմանը»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
