«Բացել տվեք ԿԳԲ արխիվները, դնենք ու լուստրացիա անենք». Ստյոպա Սաֆարյան
![]() 564 Կիրակի, 05 մայիսի, 2019 թ., 14:45 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ, դնենք ու լուստրացիա անենք: Բան եմ ասում: Պաշտոնական այցով Իրանում գտնվելու ժամանակ՝ Իսֆահանում մի հրաշք բան եք ասել՝ Հայաստանում չպետք է լինեն օտար պետությունների շահերին ծառայող քաղաքական գործիչներ: Ստորագրում եմ, շատ սիրելի եղբայր ու հարգելի վարչապետ, բացել տվեք ԿԳԲ արխիվները: Ովքեր սեփական երկրի դեմ ղալաթներ չեն արել, ովքեր այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից չեն հավաքագրվել, օտար մայրաքաղաքներում թղթեր չեն ստորագրել, ում զավակները հատուկ ծառայությունների ու անվտանգության արտերկրյա դպրոցներում սովորելուց հետո «ծառայում եմ ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ՝ ...-ին» երդում չեն տվել, չպետք է վախենալու բան ունենան: 2011թ. 6 ամիս ու 6 երկրի փորձ եմ ուսումնասիրել, առանց որևէ աջակցության ու օրենքի նախագիծ պատրաստել, որը չընդունվեց այն ժամանակ: Միգուցե Հանրային խորհրդի՞ն հանձրարարեք ուսումնասիրել հանրային կարծիքը դրա անհրաժեշտության վերաբերյալ: Կազմակերպություն առ կազմակերպություն անցնենք՝ ստորագրություններ ստանալով, թե ովքեր են կողմ: Դա արդեն տեղով նախալուստրացիա կլինի, հավատացնում եմ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
