Եվրոպայում մամուլի ազատությունը «գրեթե աղետալի վատ է»
![]() 1334 Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 22:40 «Թղթակիցներ առանց սահմանների» (Reporters Without Borders') միջազգային կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպայում մամուլի ազատության վիճակը, ավտորիտար կառավարությունների աճին զուգընթաց, գնալով վատթարանում է: Մամուլի ազատության ցուցանիշով ԵՄ-ում վերջին հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան, որին նախորդում են Հունգարիան ու Մալթան: Վատագույն ցուցանիշով առանձնանում են նաև Սլովակիան ու Իտալիան: Սլովակիայում սպանել էին հետաքննող լրագրող Յան Կուցյակին, իսկ Իտալիայում՝ վարչապետ Մատեո Սալվինին իրեն քննադելու համար դատի էր տվել գրող Ռոբերտո Սավիանոյին: Հետաքննող լրագող Դաֆնե Կարուանա Գալիցիայի որդիները նշել են, որ միջազգային հանրությունը լրագրողներին պաշտպանելու համար պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկի: Նշենք, որ լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան, Մալթայում մեքենայի պայթեցման հետևանքով, մահացել էր: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան մամուլի ազատության ցուցանիշների կապակցությամբ ասել է. «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ լրագրողներն անում են ժողովրդավարությանն աջակցելու առումով: Մենք խստագույնս դատապարտեցինք Մալթայում և Սլովակիայում կատարված լրագրողների սպանությունները, նաև ազգային իշխանություններին հորդորեցինք՝ հանգամանորեն ուսումնասիրել այդ ամենն ու հետևել զարգացումներին»: Ազատ խոսքի իրավունքից օգտվելու հետևանքով աշխարհի կտրվածքով շուրջ 250 լրագրող շարունակում է մնալ բանտում: |

«Էրդողանի ու Ալիևի վեցնոցը պարզ տեքստով ասաց՝ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից»․ Միհրան Հակոբյան
023:18
«Անգամ հեռուստացուցը չէր կարողանում ապառիկ գնել, հիմա վիլլաներ ունի»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
17721:18
«Այս մարդը ՌԴ ագենտ է․ այս գործով պետք զբաղվեն ԱԱԾ-ն և Հոգեբույժների միությունը»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
17021:00
«Որոշում է կայացվել ընտրություններին ՀՀԿ-ի անմիջական չմասնակցության մասին»․ ՀՀԿ
7420:36
«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն». Նիկոլ Փաշինյան
29919:36
«Պաշտոնատար անձը չարախոսում է»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
13219:12
«Հորմուզի նեղուցում հյուրընկալության 47 տարին ավարտվեց ընդմիշտ»․ Էբրահիմ Ազիզի
28818:37
«Այս նույն քաղաքականությունը մեր հանդեպ անում և անելու է Ադրբեջանը, եթե Նիկոլը մնաց իշխանության»․ Հովհաննես Ավետիսյան
13117:12
