«Մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը նորից կդառնա վարչապե՞տ». Էդմոն Մարուքյան
![]() 534 Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 12:50 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պետք է դուրս գան վարչապետի ենթակայությունից և դառնան նախարարություններ։ «Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ ասաց՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, բայց հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են այդ թեզիսները»,- դիմելով «Իմ քայլին»՝ ասաց Մարուքյանը: «Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր ա, նորից դառնա ԱԱԾ պետ, հետո վերամիավորի ոստիկանությունը, դառնա ԱԱԾ-ի և ոստիկանության պետ, հետո՝ Պաշտպանության նախարար, հետո՝ վարչապետ, հետո՝ նախագահ, հետո՝ վարչապետ... Ժողովուրդ ջան, էս ի՞նչ ա: Էդ վտանգները հիմա ձեզ են սպառնում, Սարգսյանն անվերադարձ գնացել ա: Ասում եք՝ Սարգսյանն այն ժամանակ ԱԱԾ-ի ղեկավար ա եղել, դրա համար դա պետք չի դարձնել նախարարություն, բայց դա ի՞նչ ասելու բան ա»,- շարունակեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
