«Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արփինե Հովհաննիսյան
![]() 385 Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 14:20 ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ, իհարկե, չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների և փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝ • Էջերով կատարվում են վերլուծություններ դատական իշխանության անկախության ապահովման մասին, ավելին նշվում է, որ ծանր հետհեղափոխական տարում՝ դատարանների նկատմամբ հանրային ճնշման աննախադեպ ալիքի պայմաններում ԲԴԽ-ն հաջողել է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով համակարգային կայունության էական խաթարում։ Դուք լրջորեն հավատո՞ւմ եք ձեր ասածին։ Ու ոչ մի խոսք այդ ճնշումներն ուղղորդողների և առհասարակ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող խայտառակ ճնշումների վերաբերյալ։ Ի՞նչ է արել այս պարագայում ԲԴԽ-ն՝ բացի կրավորական, ոչինչ չասող հայտարարություններից, որոնք որոշ դեպքերում ավելի լավ է չլինեին, քանի որ ոչ այլ ինչ էին, քան ուղիղ հարված հանրային ճնշման տակ գտնվող դատավորին։ Ալեքսանդր Ազարյանի անկախությունն ինչպե՞ս եք ապահովել։ Դատավորի հայտարարությունն ինքնին շատ խոսուն է։ • ԲԴԽ մեկամյակի միջոցառմանը ԲԴԽ նախագահը հայտարարել է,որ բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացվել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։ Սրա լրջության աստիճանը նույնն է, ինչ այն հայտարարությանը, թե երկրում առհասարակ կոռուպցիա չկա: Իսկ ինչպես կարող է մի ամբողջ իշխանություն՝ դատականը, իր անկախության երաշխավոր համարել մի կառույցի, որի ղեկավարն անհասցե այդ համակարգի հանդեպ օգտագործում է «ջեբգիրություն» բառը։ Հ.Գ. Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։ Նիկոլ Փաշինյանն իր կարծիքն այս կառույցի ու նրա ղեկավարի մասին փոխել է, թե ոչ հստակ չէ, բայց հստակ է, որ Գագիկ Հարությունյանը, փոխել է կարծիքն ու ոչ միայն՝ նոր իշխանությունների քիմքին համապատասխան»։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
