«Մի փոքր ամաչում եմ». Վիկտոր Սողոմոնյան
![]() 473 Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 15:30 «Ես միշտ պատիվ եմ համարել հրապարակայնորեն ներկայացնել Արցախի առաջին նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին, և այսուհետ էլ, քանի նա այդ հնարավորությունը չունի, առնվազն պատիվ եմ համարում նրան ներկայացնելը ցանկացած տեղ: Բայց, անկեղծ ասած, մի փոքր ամաչում եմ, որովհետև չեմ կարծում, որ ԼՂՀ Ազգային ժողովում ինչ որ մեկը պետք է Քոչարյանին ներկայացնի, որովհետև ինքը ապօրինի կալանավորված է»,- ելույթ ունենալով Արցախի Հանրապետության մայրաքաղաքում ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի ապօրինի կալանքից, ու կդադարի նրա հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդումը: Եվ սա ևս Արցախյան խնդրի արժևորման համատեքստում եմ դիտարկում, որովհետև ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ, և սա չպետք է տեղի ունենար»,- ասել է Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
