Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նոր իշխանության դեմ հզոր ընդդիմություն է ձևավորվում և ինքը նույնպես ուզում է լինել նրանց շարքերում:
Գործակալությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է անցյալ տարի՝ 2008թ. վիճահարույց ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Նվազագույնը 10 մարդ է մահացել ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով:
«64-ամյա նախկին նախագահը ձերբակալվել է 2018-ի հուլիսին՝ նրա համակիր Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել խաղաղ բողոքի ակցիաների հետևանքով: Իշխանությունն անցել էր ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով անցյալ տարվա մայիսից զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը:
Քննադատները մեղադրում էին Քոչարյանին և իր նախկին համակիրներին ժողովրդավարությունն անտեսելու, պաշտոնավարման ընթացքում կոռուպցիային զարկ տալու, կազմակերպչական սխալների համար»,- հավելում է լրատվամիջոցը:
Reuters-ին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է, որ իրեն ուղղված մեղադրանքները քաղաքականացված են, միևնույն ժամանակ մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ օրենքն ընտրողաբար կիրառելու ու իրեն բանտարկելու պահելու համար: «Այս գործընթացը, անշուշտ, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որը կարող է լուրջ մարտահրավեր նետել նոր իշխանություններին», - գրավոր պատասխանել է Քոչարյանը Reuters-ի հարցերին:
Հայաստանում իշխանության փոփոխությանը Քոչարյանը տվել է «հասարակության կուտակված դժգոհություն և փոփոխության ցանկություն» որակավորումը: Ըստ նրա՝ դա հեղափոխություն համարելը սխալ է:
«Ես դա չեմ համարում հեղափոխություն, քանի որ երկրում ոչինչ չի փոխվել, բացի հասարակության ագրեսիայի աճից և ղեկավարության մեջ դրսևորվող պոպուլիզմից ու դիլետանտությունից»,- գրել է Քոչարյանը:

«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3418:42
«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5918:18
«Դու արջ քորող ստնտու ես»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
1318:00
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5317:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
6517:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
8517:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
6617:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5817:00