Վենեսուելայում ձերբակալվել է Գուայդոյի համախոհ խորհրդարանի փոխխոսնակը
![]() 1669 Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 10:30 Վենեսուելայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի համախոհին: Այս մասին հաղորդում է BBC-ն: Էդգար Զամբրանոն՝ խորհրդարանի փոխնախագահը, հրաժարվել է դուրս գալ մեքենայից, արդյունքում հայտնվել է բանտում: Անցյալ շաբաթ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ռազմական ապստամբության փորձերից հետո սա ընդդիմադիր գործչի ձերբակալման առաջին դեպքն է: Խուան Գուայդոն ավելի քան 50 երկրների ղեկավարների կողմից ճանաչվել է ժամանակավոր նախագահ: «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Կարլոս Պրոսպերին ասել է թղթակիցներին, որ նախքան Զամբրանոյի ձերբակալումը, ինքը հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահին: «Նրա մեքենան շրջափակման մեջ էր: Նրանք (հետախուզության գործակալները) մեզ թույլ չտվեցին մոտենալ նրան: Մի բեռնատար մեքենա բերեցին, որ տանի նրա մեքենան»,- ասել է Պրոսպերին: Նա ավելացրել է՝ իրենք վստահ են, որ Զամբրանոյին տեղափոխել են քաղաքի կենտրոնում գտնվող El Helicoide տխրահռչակ բանտը. «Մենք նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ ոչինչ չգիտենք: Չգիտենք, թե ինչ է այս պահին կատարվում El Helicoide-ում»: Գուայդոն Twitter-ում անդրադարձել է Զամբրանոյի ձերբակալությանն՝ այն որակավորելով «անհեթեթություն»: Ձերբակալությունը տեղի է ունեցել Վենեսուելայի Գերագույն դատարանի վճռի հրապարակումից մեկ օր անց: Զամբրանոն և Ազգային ժողովի վեց պատգամավորներ մեղադրվում են ռազմական ապստամբությանը մասնակցելու մեջ:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
