«Թե նախկին բեկորները որտեղ կհավաքվեն, իրար ինչ կենաց կասեն՝ ինձ չի հետաքրքրում». Ալեն Սիմոնյան
![]() 469 Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 11:05 «Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը միավորել ընդդիմությանը: Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը և վարկանիշը: Ձեզ, սիրելի լրագրողներ, բոլորիդ խորհուրդ եմ տալիս՝ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահներ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը»,- այսօր, Հաղթանակի օրը, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով օրերս Արցախում ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, որտեղ հավաքվածները, անհատները աջակցություն են հայտնել Ռ. Քոչարյանին, Ա. Սիմոնյանը նշել է. «ՀՀ իշխանության աջակիցը ժողովուրդն է. թե ով որտեղ կհավաքվի, իրար ինչ կենաց կասեն, ինչ նամակ կգրեն, ով իր հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: Ես ինձ ավելի լուրջ մրցակից պառլամենտական ընդդիմությանն եմ համարում, իսկ թե նախկին բեկորները, որոնք որ միավորվում են մի նպատակով, որպեսզի փրկեն այն ամենը և իրենց, որովհետև ժամանակին ոչ այնքան ճիշտ գործողություններով են հայտնի դարձել հայ ժողովրդին, ինձ չի հետաքրքրում»: Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունն է աջակցում նրանց, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, որ այդպես չի կարծում. «Արցախի իշխանությունը պաշտոնապես, չեմ կարծում, որ աջակցություն է հայտնում նրանց, դրանք իշխանության մեջ եղած անհատներ են: Հայաստանի Հանրապետությունն ունի իր քրեական օրենսգիրքը: Դա Հայաստանի ներքին խնդիրն է, մնացածի պատասխանը, կարծում եմ, դատարանը միանշանակ կտա»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
