«Հայրս ասաց՝ գնա աղջիկ ջան, պաշտպանիʹր երկիրդ». Մեծ հայրենականի վետերան Ռոզալյա Աբգարյան

Մեծ հայրենականի վետերան Ռոզալյա Աբգարյանը, 1941 թվականին դպրոցը ավարտելով, 18 տարեկանում գնացել է ռազմաճակատ և մասնակցել ռազմական գործողություններին. «Հավաքվեցինք դպրոցի բակում և որոշեցինք դիմում տալ, որ մեզ կամավոր ուղարկեն ռազմաճակատ»,-Հանրայինի եթերում ասել է տիկին Ռոզալյան:
Նրա խոսքով՝ իր ծնողները սկզբից չեն իմացել իրենց դստեր քայլի մասին. «Մայրս դեմ էր, լացում էր: Բայց հայրս հին բոլշևիկ, արուժեյնիկ էր, Կարսից էր ծնունդով. իր առաջին ընտանիքին թուրքերը կոտորել էին և այդպես անըդհատ ուզում էր մի բան աներ, որ հոգին հանգստանա: Որ պատերազմը սկսվեց, ասաց, որ անպայման պետք է գնա ռազմաճակատ, բայց իրեն չտարան, որովհետև զենք սարքող էր, ասացին՝ դու այստեղ ավելի շատ օգուտ կտաս, քան՝ ռազմաճակատում: Հայրս ասաց՝ գնաʹ, աղջիʹկ ջան, պաշտպանիʹր երկիրդ, տղա չունեմ, դու գոնե այդ դերը կատարիր»,- իր հուշերն է պատմել Ռոզալյա Աբգարյանը:
Պատերազմի վետերան տիկին Ռոզալյան այժմ վստահ է, որ իր սերնդի գործը պատվով շարունակում է ներկայիս սերունդը. «Մենք մեծեր ենք, մեր սերունդը շատ բան է տեսել, բայց մենք շատ ուրախ ենք, որ այն, ինչ որ մենք արել ենք, այդ էստաֆետան հանձնել ենք շատ ամուր ձեռքերի: Դրա ապացույցն էլ Արցախն է»,- նշել է նա:

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
5403:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
7502:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
7000:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
8300:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
12500:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
182Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
89Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
101Երեկ, 22:24