«Գլուխներդ պատին եք տալիս, եթե կարծում եք՝ Երևանի Կոմիտասի վրա ապրողը պակաս զրկանքներ է կրել, քան Վիտալի Բալասանյանը...». Լ. Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի տարիներին և մի՛նչ օրս Հայաստանում ու Արցախում ապրող ԲՈԼՈՐԸ, անխտիր ԲՈԼՈՐԸ պատերազմի մասնակից են, և հասարակությանը սորտավորող «հայրենասեր» կոչեցյալները սրիկա են ու անբարոյական։ Եթե մարդը գող է կամ մարդասպան է, կամ սրիկա ու խաբեբա է, ուզում է՝ գեներալի ուսադիր ունենա, ուզում է՝ դոշից տասը մեդալ կախված լինի, եթե հանցագործություն է կատարել՝ պատասխանատու է օրենքի առաջ։
Գլուխներդ պատին եք տալիս, եթե կարծում եք՝ Երևանի Կոմիտասի վրա ապրողը պակաս զրկանքներ է կրել, քան Վիտալի Բալասանյանը կամ եսիմ ով։
Շարքային քաղաքացին մինչ օրս է զրկանքներ կրում ու դեռ շարունակելու է զրկանքներ կրել չգիտենք մինչև երբ, շարքային քաղաքացու համար բաց վերք է ու բաց վերք էլ մնալու է յուրաքանչյուրի զինվորի մահը, իսկ հղփացածների համար դա ընդամենը վիճակագրություն է։
Իրեք մանեթանոց լրագրող կոչեցյալների «անձեռնմխելիները» փադիշահի նման էին ապրում պատերազմի տարիներից սկսած ու շարունակում են ապրել։
Ղալաթ եք անում, որ բարբաջում եք, թե Բանակի հետ չշփվողը իրավունք չունի բանակի մասին խոսելու, իրավունք ունեն խոսելու ու քննադատելու Հայաստանի ու Արցախի ԲՈԼՈՐ քաղաքացիները, որովհետև էդ պատերազմը էս երկրում ապրողներից ոչ մեկի կողքով չի անցել։
Եթե անցել է, ապա հենց էդ սորտավորող տականքների կողքով է անցել»։

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, բարեկարգումը»․ Ջուլիետա Ազարյան
011:48
«Արտակ Ավետիսյանն արդարացվեց»․ Ռուբեն Մելիքյան
511:42
«Կարդացի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3311:18
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4710:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
5810:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5010:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
4710:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5409:42