«Որպեսզի համեղ լինի, պետք է պատրաստել սիրով». Արցախի Հաթերք գյուղում նշվեց Ժենգյալով հացի փառատոնը
![]() 1436 Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 17:10 Արցախի Հաթերք գյուղում երեկ տոն էր. նշվում էր Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող Ժենգյալով հացի երկրորդ փառատոնը: Փառատոնի ստեղծման մտահաղացումը «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանինն է. «Ժենգյալով հացի փառատոնը սկսվել է 2018 թվականից: Նպատակը մեկն էր՝ մեծացնել Հաթերք գյուղի ճանաչելիությունը, որին կմասնակցեին տասնյակ հազարավոր մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը կնպաստեր համայնքը ուշադրության կենտրոնում պահել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Միրզախանյանը: Գողտրիկ Հաթերքն իր գեղատեսիլ բնաշխարհով Հաթերքը Արցախի ամենահին բնակավայրերից է. ունի շուրջ 2500 տարվա պատմություն: Գյուղում կան շատ հին խաչքարեր, մատուռներ, 5-10-րդ դարի եկեղեցի, սիրահարների քարանձավ, որի հետ հետաքրքիր լեգենդ է կապված: «Փաստացի 3000 մ հարաբերական բարձրության շնորհիվ Հաթերքում կարելի է տարվա ցանկացած եղանակին ականատես լինել եզակի մի երևույթի. բոլոր չորս եղանակները միանգամից. մի տեղ՝ ձմեռ, միջին գոտիներում՝ գարուն-ամառ, մի այլ տեղ՝ ձմռան հետքեր...և այսպիսի հզոր պոտենցիալը, ցավոք, մինչ այժմ չէր օգտագործվում: Այսօր արդեն, միջոցառման շնորհիվ, շատ մեծ հետաքրքրություն է առաջացել Հաթերքի հանդեպ»,- նշում է կազմակերպիչը: «Կոտրվում են» կարծրատիպերը Սամվել Միրզախանյանի խոսքով՝ նախկինում գյուղացիների համար խորթ էր, թե ինչպես պետք է տուրիստների ընդունեն, իսկ այսօր, արդեն, տասնյակ ընտանիքներ հարյուրավոր հյուրերի են ընդունել: «Նրանք փառատոնի համար մեկ օր առաջ են եկել և նրանց համար գիշերակաց է կազմակերպվել...Նախկինում, եթե միջոցառման մասնակիցները նույնիսկ ամաչում էին ժենգյալով հացը տեղում թխել, այսօր արդեն «կոտրվում է» այդ կարծրատիպը. նրանց ենթագիտակցությունում արմատավորվում է այն գաղափարը, որ իրենք ևս կարող են իրենց ձեռքի աշխատանքի շնորհիվ միջոցներ հայթայթել և, ամենակարևորը, մեծ պատասխանատվություն են զգում պատշաճ մակարդակով համայնքը ներկայացնելու համար»,- պատմում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ փառատոնի նպատակն է խրախուսել գյուղացիների տեղական գյուղմթերքի արտադրությունը և ստացված հասույթով Հաթերքում մի շարք սոցիալական ծրագրեր իրականացնել: Ժենգյալով հացի համի գաղտնիքը Միջոցառման մասնակիցները հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին՝ վստահեցնելով, որ բազմաթիվ կանաչիներով լցոնված այս ուտեստը, որպեսզի համեղ լինի, պետք է պատրաստել սիրով...
Ի դեպ, եթե գյուղացիներն անցած տարի ընդամենը 15 տաղավար ունեին, այսօր դրանց թիվը 120-ի է հասել: Նշենք, որ միջոցառումը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, համերգային և շոու ծրագրերով։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
109Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
144Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
115Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
214Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
218Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
264Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
211Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
155Երեկ, 19:06














