Թուրք լրագրող Յավուզ Դեմիրաղը մահակներով ծեծի է ենթարկվել
![]() 439 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 20:05 Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։ Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, «Türkiyem TV»-ում մի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադարձող լրագրողի վրա հարձակվել է 7-8 հոգանոց մի խումբ և բեյսբոլի մականներով ծեծի ենթարկել։ Գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ ստացած Դեմիրաղը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեմիրաղի գործընկեր Մուրաթ Ագիրելը պատմել է, որ նկարահանումից հետո ինքը Դեմիրաղին մեքենայով տուն է հասցրել։ Իրենց հետևելիս է եղել կեղծ համարանիշերով մի մեքենա։ Երբ ինքը Դեմիրաղին հրաժեշտ տալով հեռացել է, ընդամենը 2-3 րոպե հետո ավազակների խումբը հարձակվել է լրագրողի վրա։ Միջադեպին արձագանքել է ընդդիմադիր «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։ Նա խստորեն դատապարտել է լրագրողի դեմ կատարված հարձակումը: «Այդ ստոր արարքն իրականում ուղղված է մամուլի և մտքի ազատության դեմ։ Սրանք մեզ չեն վախեցնի, չեն կարող վախեցնել»,- գրել է Աքշեները Twitter միկրոբլոգի իր էջում:
|

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
