«Սա այն հանճարեղ պրովոկացիան է, որ մեզ կթողնի երկու պետականությունների փլատակների տակ». Վարդ Սիմոնյան
![]() 395 Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 10:30 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենավտանգավոր մաժորը՝ Արցախը հակադրել հայրենիքին կամ Քոչարյանը մարդ չէ. ամենավտանգավոր մաժորը, ամենախելագար միտքը՝ Արցախը հակադրել հայրենիքին: Սա այն հանճարեղ պրովոկացիան է, որ մեզ միանգամից կթողնի երկու պետականությունների փլատակների տակ: Ուրեմն՝ բարի լինենք պուտինյան գործակալական հարեմը չնույնացնել Արցախի հետ, մանավանդ, որ սեփական հայրենիքն այդ որջին նվիրաբերածների պակաս չկա նաև Հայաստանի Հանրապետությունում: Քոչարյանը մարդ չէ, Քոչարյանը եղել և մնում է այդ տխրահռչակ գործակալական ցանցի թիվ 1 հպատակը: Ահա, թե ինչու է ի փառս նրա այդպես ուժգին մոլեգնել հյուսիսային քամին: Եվ որքան էլ պարադոքսալ է՝ ռուսները չեն վստահում մեկի, որ ամբողջ երկիրը դրեց նրանց ոտքերի տակ: Իհարկե, չպիտի վստահեն. ով է վստահում իր հայրենիքի դավաճանին: Ռուսները վախենում են, որ Քոչարյանը բերանը կբացի ու կերգի՝ այրելով իրենց ամբողջ հարեմը: Իհարկե, կերգի, չկա ավելի վտանգավոր բան, քան անկյուն նետված գազանը և խիստ տրամաբանական է, որ նրա կարապի երգին սպասելիս գրոհում են ԱԱԾ արխիվները: Խաղը մեծ զգուշություն է պահանջում: Հեղափոխության գլխավոր կոդը՝ ինքնիշխանության վերահաստատումն է, սա ժողովուրդների ամենամեծ փորձությունն է, որովհետև ինքնիշխան հռչակվելն այնքան էլ բարդ չէ, որքան՝ այն կերտելը, ինքնիշխան լինելը: Իսկ նոր գլոբալ տարածությունը հակված է ջնջել էթնիկ միավորների նմանօրինակ հավակնությունները, մանավանդ այն միավորների, որոնք համառորեն չեն զգում նոր ժամանակի նյարդը, չեն արտադրում նոր միտք և ավելորդ ուտող բերան են դառնում մոլորակի համար: Մեզ համար մեծ շռայլություն է բարիկադներ կառուցել սևերի ու սպիտակների, հների ու նորերի, արցախցու և երևանցու միջև: Կա մեկ հայրենիք, մեկ հասարակություն և հանցագործ տարր, որը պետք է մեկուսացվի հասարակությունից: Եվ դադարեցրեք սույն հանցագործների մասին հայրենասիրական լոլոները. հանցագործը չունի հայրենիք, նա հայրենիք խլող է, զգուշացեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
