«Միայն այդպես է փակվելու ետդարձի ճանապարհը». Լևոն Բարսեղյան
![]() 353 Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 03:20 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի նոր հեծանիվ… Սրանք այն մարդու սիրահար աջակիցների հանրահավաքների ֆոտոներն են, որ 1973-ին զինվորական հեղաշրջմամբ տապալեց Ալյենդեի իշխանությունը Չիլիում, սպանեց 30.000-ից ավելի մարդու (զոհերի թիվը դեռ անորոշ է), որ այլ քաղաքական հայացքներ ունեին, պատճառ դարձավ անթիվ մարդկանց արտագաղթերի, «Կոնդոր» ծրագրով մի քանի հարյուր ընդդիմադրի գլուխը կերավ արտերկրում, և այլ չարիքների հեղինակ եղավ։ Էս նկարներն արվել են այդ կենդանու դատերի կամ պատասխանատվության ենթարկելու ժամանակներում, երբ մյուս կողմից հանրությունն արդարադատություն էր պահանջում։ Պինոչետի աջակիցները մի ծամոն ունեին ու ունեն մինչև հիմա, թե բա՝ ճիշտ է խունտա էր, պետություն էր զավթել, կուսակցությունների գործունեությունն էր արգելել, լրատվամիտոցների ազատություններն էր սահմանափակել, ծանր դիկտատուրա էր սահմանել, բայց դրա փոխարեն տնտեսությունը զարգացրեց։ Դա վիճելի է այն իմաստով, որ անհայտ է, թե տնտեսությունն ինչպես կզարգանար, եթե նախ սաբոտաժ, ապա զինված հեղաշրջում չաներ, գուցե ավելի լա՞վ զարգանար, ով իմանա։ Ինչ-որ բան չի հիշեցնո՞ւմ։ Հիշեցնում է, իհարկե։ Հակամարդկային ռեժիմները միշտ էլ տարբեր գործիքներով հալածում են հանրությանն ու երջանկություն և փողեր են բերում մի բուռ մարդկանց՝ հրոսակախմբին։ Դրանք թքած ունեն մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, նորություն չէ։ Ու էդ ռեժիմների սատարիչներին, որ ռեժիմն արդարացնում են ինչ-ինչ տնտեսական առաջընթացով, երբ հարցնում ես՝ դե՞մ չես, որ որդուդ կամ կնոջդ կան ամուսնուդ գնդակահարեն փողոցում ցույցին մասնակցելու համար ու դրա փոխարեն երկրի շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը եռապատկվի և մերձավորիդ Բուգատի Վեյերոնով հուղարկավորեն, …, ուշադիր լինելու դեպքում կսկսես տեսնել, թե ինչպես է ուղեղը ծուխ դառնում ու ականջներից մարմանդ ելնում երկինք, պատասխան չունեն… Հայաստանին և հատկապես քաղաքացիներին համակարգային վնաս տված բոլոր ներկա ու նախկին պաշտոնյաներն սպառիչ պատասխան են տալու։ Միայն այդպես է փակվելու ետդարձի ճանապարը և կառուցվելու արժանապատվության ամրոցը։ Ազգային իրական անվտանգություն առանց համակարգային հանցագործությունների բացահայտման և պատժի, չի լինելու»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
