Դատախազը պնդում է, որ չպետք է փոփոխվի Ռ. Քոչարյանի կալանքը
![]() 719 Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 14:50 Մեղադրող կողմը պնդում է, որ չպետք է փոփոխվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը. «Եվրոպական դատարանի իրավունքում հստակ արձանագրված է, որ մեղադրյալի կարգավիճակը, նրա դիրքը, հասարակական ազդեցությունը որոշակի շրջանակների վրա էական նշանակություն ունեն: Այսինքն, ռիսկեր կան, որ անձը կարող է հետագայում ազդեցություն ունենալ՝ օգտագործելով իր նախկին կարգավիճակը»,- ասաց մեղադրող դատախազը: Մեղադրող կողմի տեսակետին արձագանքելու համար Քոչարյանի պաշտպանական խումբը 20 րոպե ընդմիջում խնդրեց. «Մի քանի բան ճշտենք, ու ներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Հայկ Ալումյանը: Նշենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորագիր են ներկայացրել Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց երաշխավորության տեքստը: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
