«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Մամեդյարովը լարված էր». Արսեն Խառատյան
![]() 416 Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 12:30 Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարի հայ լրագրողներին տված հարցազրույցի ոճը սոցիալական ցանցերում գնահատվում է որպես անհարգալից վերաբերմունք: Անկեղծ ասած ես այս հարցազրույցում անհարգալից շատ բան չտեսա, թերևս միայն այն բացառությամբ, որ սարկազմով խորհուրդ էր տալիս գնալ կարդալ մեր սահմանադրությունը: Այստեղ ավելի շատ տարիներ շարունակվող մանիպուլյատիվ տեքստն էր, թե՝ աղքատ եք, կորցնում եք, Արցախը պահելով ոչինչ չեք ստանում, իսկ մենք ձեզ շարունակում ենք իզոլացնել: Մամեդյարովը գուցե կարծում է, թե հայ հանրությունն այս ուղերձներից պիտի երկմտի ու թերևս մոռացել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին մեր հավաքական կամքի փառահեղ դրսևորումը, ինչը՝ հետհեղափոխական Հայաստանում անհամամեմատ ավելացել է: Այս կարճ հարցուպատասխանից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց նաև, որ նախարարը լարված էր, ինչը գուցե մի կողմից պայմանավորված է այսպիսի բրիֆինգային ֆորմատով մեր լրագրողների հետ Մամեդյարովի առաջին անգամ շփվելու իրողությամբ: Գուցե նաև ընդհանուր նյարդային վիճակ է Բրյուսելիում ԵՄ-Ադրբեջան բանակցություններում ձախողելու պատճառո՞վ: Անկախ ամեն ինչից ես դրական եմ գնահատում ադրբեջանցի պաշտոնյայի հետ ուղիղ հաղորդակցման այս փորձը և հույս ունեմ, որ սա առաջիկայում պարբերական բնույթ կստանա: Մի խորհուրդ միայն, եթե մեր ադրբեջանցի գործընկերներն իրոք ուզում են ուղիղ խոսել հայերի հետ, ապա պետք է լրջորեն վերանայեն ասելիքի տեքստն ու ոճը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
