Քոչարյանի պաշտպանները՝ դատավարությունից սպասելիքների մասին
![]() 290 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 14:15 «Քոչարյանն ասում էր՝ մեղադրանքի մեջ որ գրվել էր իշխանությունը հանձնել, նման գործընթաց չկա. Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ, որից հետո՝ 9-ին, թե 10-ին, իշխանությունը ստացել է ԱԺ նիստում: Քոչարյանն ասում է՝ նենց չի, որ եթե էդ նիստը չլիներ, ես շարունակելու էի լինել նախագահ: Հիմա ով ա մեղավոր գործընթացներում, դա դատաքննության փուլում կքննարկենք ու դա մի նայեք միայն՝ կառավարությունից ով ա մեղավոր, այլ լայն դիտարկեք»,- հայտարարեց Արամ Օրբելյանը՝ պարզաբանելով Քոչարյանի երեկվա ելույթից որոշ հատվածներ: Հարցին՝ ինչո՞ւ Քոչարյանը ներողություն չխնդրեց, պաշտպանն ասաց. «Հարցին կանդրադառնանք դատաքննության ինչ-որ փուլից հետո՝ ով պետք է ներողություն խնդրի, ինչ չափով: Էլի գալիս ենք էն կանխավարկածին, որ ինչ կատարվում է երկրում՝ մի հոգի ա... Ովքեր ինչ գիտեին, ինչ ծավալով, ինչ գործընթաց էր պլանավորվել, ուրիշ հարց է»: Փետրվարի 23-ից քաղաքում զորքեր, զորամիավորումներ էինք տեսնում, Քոչարյանն անտեղյակ էր, չէր տեսնո՞ւմ՝ հնչեց հաջորդ հարցը. «ԶՈՒ զորանոցային կարգավիճակի բերելը բերեց նրան, որ երկրապահը որևէ ռեպրեսիվ գործողություն չարեց դրանից հետո: Տեսնում ենք, որ 0038 հրամանում որևէ սարսափելի գործընթաց չկա, դրա հիման վրա տեղի է ունեցել զորքերի տեղաշարժ որոշակի կայազորերից որոշակի կայազորեր: Ամսի 1-ին զորքը չի շփվել քաղաքացիների հետ որպես այդպիսին: Եղել ա կտորներ, որտեղ ինչ-որ բան եղել է»: Պաշտպանները խոսեցին դատավարությունից սպասելիքների մասին. «Խափանման միջոցի չկիրառում, վատագույն դեպքում՝ նախագահների անձնական երաշխավորություն: Եթե դատավորը կալանքը չվերացնի ու նախագահների անձնական երաշխավորությունը չկիրառվի, նշանակում է ՝ անձնական երաշխավորությունը ֆիկցիա է»,- ասաց Օրբելյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
