«Կարելի է կարծել՝ զենքը ձեռքիդ ցեխերի մեջ պառկել ես, ժամապահ ես կանգնել գիշերը». Վասակ Դարբինյան
![]() 351 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 15:25 Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Էդ իրենք ո՞ւր էին, պատերազմից, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցից փախնե՞մ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- երեկ դատարանում աքլորացավ Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ ո՞ւր պիտի փախչեիր պատերազմից... Կարելի է կարծել՝ զենքը ձեռքիդ ցեխերի մեջ պառկել ես, ժամապահ ես կանգնել գիշերը, կասեցրել ես հակառակորդի առաջխաղացումը, անձամբ, այսինքն, կռվել ես թշնամու դեմ, մասնակցել ես մարտական գործողություններին... Իսկապե՞ս: Ո՞վ կվկայի: Իսկ եթե ուղղակի պարծենում ես, որ հերոսաբար մնացել ես Ղարաբաղում, Ղարաբաղից չես փախել, ապա դա ի՞նչ մի պարծենալու բան է: Ո՞նց պիտի փախչեիր, ո՞ր կողմ պիտի փախչեիր՝ լինելով պատասխանատու պաշտոնյա: Եթե դա պարծենալու բան է, ապա որքա՜ն պիտի պարծենան բոլոր այն ղարաբաղցիները, որ չեն լքել իրենց ծննդավայրը, բոլոր էն հայաստանցիները, որ չեն փախել գնդակոծվող իրենց գյուղերից, բազմապատիկ ավելի զրկանքներ, կորուստներ, դժվարություններ են կրել, քան կարող ես երևակայել: Էլ չեմ խոսում պատերազմի ծանրությունն իրենց ուսերին առած զինվորների, հրամանատարների, կամավորների մասին... Ախր, ինքնահավանությունն ու պարծենկոտությունն էլ պիտի չափի մեջ լինեն, որ չվերածվեն ամբարտավանության ու լկտիության»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
