«Երկու դիտարկում միայն». Արման Բաբաջանյան
![]() 369 Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 05:15 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորը կասկածներ ունեմ, որ ստեղծված իրավիճակում անցումային արդարադատությունը կարող է իրավիճակից դուրս գալու ելք լինել։ Արդեն համոզում ունեմ, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ, ովքեր պատրաստվում են լսումներ անցկացնել և որոշումներ կայացնել խնդրո առարկայի վերաբերյալ, խորապես չեն էլ ուսումնասիրել հարցը և տարրական պատկերացում չունեն, թե ինչ է անցումային արդարադատությունը։ Երկու դիտարկում միայն՝ մնացածը հետո, ավելի խորն անդրադառնալու հնարավորության դեպքում։ Անցումային արդարադատությունը գործող դատական համակարգին այլընտրանք չէ։ Անցումային արդարադատությունը պե՛տք է և հնարավոր է իրականացնել ներհասարակական համերաշխության ձգտող սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ՄԻԱՅՆ։ Հիմա հարց՝ մեզանում որտե՞ղ եք տեսնում համերաշխության ձգտում։ Անցումային արդարադատությունը հնարավոր է արդյունավետորեն կյանքի կոչել միայն նախկինների զղջման և հասարակության հետ հաշտվելու ցանկության պարտադիր պայմանի դեպքում։ Հեղափոխության նախնական փուլում գուցե, բայց այսօր մենք արդեն չունենք նախկին սխալների համար զղջացող և համերաշխություն փնտրող նախկիններ։ Հակառակը՝ նախօրեին տեղի ունեցած որոշ գործընթացներից հետո կարծում եմ՝ ժամանակավրեպ է անցումային արդարադատության շուրջ որևէ առարկայական քննարկում։ Իրավիճակը գուցե փրկի վեթինգը (vetting)։ Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
