ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչի վերաբերյալ
![]() 1079 Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 15:00 «Քաղաքական շահառուները պետք է ձեռնպահ մնան նման գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են որպես ճնշում ընկալվել դատական համակարգի նկատմամբ»,- ասել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրլյջը (Սլովենիա)՝ մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու քաղաքացիններին ուղղված կոչի վերաբերյալ։ Այդ կոչը Փաշինյանն արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի կայացրած որոշումից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջից։ «Որոշման սկզբունքների նկատմամբ կանխակալ կարծիք չունենալով հանդերձ, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայմանն է, և որ քաղաքական գործիչների միջամտության բացակայության պայմաններում օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է իր նպատակին: Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսիք են բարձրագույն դատարանի կոչերը՝ բողոքարկելու վիճահարույց որոշումների դեմ: Օրենքի գերակայությունը պահանջում է հարգել բոլոր այն ընթացակարգերը, որոնք ուղղված են անկախ զբաղեցրած դիրքից բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ: «Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ հասարակության նման արձագանքն ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության ունեցած վստահության ցածր մակարդակը: Դատական բարեփոխումները շարունակում են առաջնահերթ լինել, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի հեռանկարային բարեփոխումների, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,- ասել են համազեկուցողները։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
