Մովսես Հակոբյանը՝ ապրիլյան դեպքերի և Մարտի 1-ի բացահայտումների մասին
![]() 637 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 12:35 Ապրիլյան դեպքերի հետ կապված վարչապետը հրահանգել է հանձնաժողով ստեղծել, ի՞նչ բացահայտումներ կլինեն, ի՞նչ եք կարծում. Հանրապետությա օրվա առթիվ Սարդարապատում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին: Վերջինը արձագանքելով ասաց. «Տեղյակ չեմ, հանձնաժողովի անդամ չեմ»: Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտվի, որ պայմանավորվածություններ են եղել, պատասխանեց. «Չէ, բացառում եմ»: Դիտարկմանը, որ զոհվածների հարազատներն ուշագրավ հայտարարություններ են անում ապրիլյան պատերազմի վերաբերյալ՝ նշելով, որ այն պայմանավորված է եղել, Մովսես Հակոբյանն ասաց. «Հարգանք ունենալով զոհվածների հարազատների հանդեպ, բայց կարծում եմ, որ իրենք չէ, որ պիտի որոշեն ինչ է եղել»: Հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է բացահայտվի, որ վառելիքի, զենքի, ուշ հրաման տալու խնդիր է եղել, պատասխանեց, որ առաջին երկու հարցի հետ կապված բացառում է, որ ինչ-որ բան բացահայտվի: Մարտի 1-ին առնչվող հարցին, թե Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ով 2008-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ է եղել, հայտարարել է, որ 2008-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, և ինքն անձամբ է դիմավորել, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Պաշտպանության բանակի զինծառայողները, այո մասնակցել են, բայց Արցախի զինված ուժերից որևէ մեկը չի մասնակցել»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
