«Էնքան ա վազելու Սերժի մոտից Նիկոլի մոտ, Նիկոլի մոտից Ռոբի մոտ, մինչև դառնա յաիշնիցա». Արիս Վաղարշակյան
![]() 515 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 13:30 Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ։ Աջակիցների մեջ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով դեռ 2013-ին հայտարարել էր, որ «համակրում է Քոչարյանին ու սպասում և հավատում է նրա վերադարձին»: «Ասում ա՝ հիմա էլ գյալմի համակիրն ա դարձել: Էնքան ա վազելու Սերժի մոտից Նիկոլի մոտ, Նիկոլի մոտից Ռոբի մոտ, հետո նորից մի կռուգ, մինչև գլուխը ֆռա ընկնի ավտոյի տակ, դառնա յաիշնիցա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արիս Վաղարշակյանը: Հիշեցնենք, 2014-ին «Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադարձել էր Մարտի 1-ի դեպքերին ու գրել, որ Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում 2008-ի մարտի 1-ից առաջ զենք է եղել. «Մոսկովյան 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցում աշակերտները բազմիցս են նշել, որ 2008-ի ձմռանը՝ մարտի 1-ից առաջ տեսել են, թե ինչպես են դպրոցում գտնվող ֆեդերացիայի անդամները, ովքեր տարբեր պաշտոնյաների մոտ աշխատում էին որպես անվտանգության աշխատակիցներ, մեծ թվով մահակներ և կաստետներ տանում դպրոց»: Հիշեցնենք նաև, որ 2018-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Գոռ Վարդանյանը նշում ՀՀ երրորդ նախագահի հրաժարականը: Իսկ մինչ այդ նա «Ֆեյսբուք»-ի իր էջից հեռացրել էր վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ «Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ է եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները»,- գրել էր մամուլը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
