Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասին
2236
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 09:40

Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»։