Քոչարյանի պաշտպանական թիմը երկուշաբթի պատաստվում է դիմել Վերաքննիչ դատարան
![]() 458 Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 14:44 «Բոլորիս համար հասկանալի է, որ էն ճնշումները, որոնք մենք տեսանք Առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, մեզ բոլորիս հասկանալի է, որ Վերաքննիչ ատյանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի ինքը, եթե հանկարծ կիրառի օրենքը: Վերաքննիչ ատյանի դատավորը նույնպես կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը»,- այսօր՝ հրատապ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ արած հայտարարությանը: Ասուլիսի ընթացքում Ալումյանը նշել է, որ իրենց համար չափազանց մտահոգիչ է, որ երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում. «Մեզ փորձում են ապացուցել, համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով՝ պատահականության սկզբունքով, ապա ավելի քան տարօրինակ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականության սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ: Ընդ որում, այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր տեղում է եղել: Փաստաբանները մշտապես բարձրաձայնել են այն հանգամանքը, որ տվյալ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,-ընդգծեց նա: Ալումյանը նշել է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը երկուշաբթի պատաստվում է դիմել Վերաքննիչ դատարան. «Պահանջելու ենք մեզ տրամադրել այդ ընթացակագի հետ կապված տեղեկություններ, թե դա ոնց է պատահել: Համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից, որ հասկանանք, թե ինչ միջամտություն է տեղի ունեցել այս բողոքների մակագրման գործում».-ասաց Քոչարյանի պաշտպանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
