Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
954
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 14:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ՝ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: