Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը՝ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
11309:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
201Երեկ, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
237Երեկ, 13:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
218Երեկ, 11:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
29122.09.2026, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
27222.09.2026, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
27122.09.2026, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
36121.09.2026, 13:06