«Անալիզների թվաբանական սխալ իրականում կատարվել է»․ Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը հաստատեց այն, ինչ երկար թաքցնում էր
![]() 2465 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 11:15 «․․․05.12.2018-ին հրապարակված «Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի բժիշկն առողջ պացիենտին ախտորոշում է որպես հիվանդ և նշանակում բուժում․ տնօրենը խուսափում է պարզաբանել» հոդվածում նկարագրված անալիզների պատասխանի հետ կապված դատողություն անելիս թվաբանական սխալ իրականում կատարվել է բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից․․․», «․․․հայցվորն ընդունում է 05.12.2018-ին հրապարակված հոդվածում նշված տեղեկությունն այն մասին, որ կենտրոնի բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից թվաբանական սխալի պատճառով անալիզների վերաբերյալ կատարվել է սխալ հետևություն, համապատասխանում է իրականությանը․․․», «․․․ բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի կողմից վիրահատության անհրաժեշտության մասին հետևություն արվել է ․․․»։ Վերոնշյալ մեջբերումները կատարված են Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի հայցադիմումից։ Այսպիսով, ըստ էության, ԲԿ տնօրինությունն ընդունում է MAMUL.am-ում հրապարակված փաստերի իսկությունը։ Ավելին․ այդ կերպ ԲԿ-ն, ըստ էության, փաստում է, որ փորձում էր թաքցնել տեղի ունեցած միջադեպերը։ Հիշեցնենք, որ MAMUL.am-ը հրապարակել էր հոդվածներ, որոնցում քաղաքացիներն ահազանգում էին Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի որոշ բժիշկների և նրանց գործողությունների մասին։ Կենտրոնի տնօրեն Հարություն Միքայելյանը, ինչպես նաև այն բժիշկները, որոնց անվան հետ կապվում էին միջդեպերը(նաև ԲԿ որոշ աշխատակիցներ), ամիսներ շարունակ, խուսափում էին պարզաբանումներից, իսկ ավելի ուշ կտրականապես հերքում էր միջադեպերի իսկությունը և խմբագրությանը մեղադրում կեղծ հրապարակումներում։ Բացի այդ ԲԿ տնօրինությունը փորձում էր խոչընդոտել խմբագրության աշխատանքներին՝ ներգրավելով երրորդ կողմերի, որոնք փորձում էին կոծկել ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպերը և խոչընդոտել դրանց հրապարակմանը։
Խմբագրությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանության կենտրոնական վարչություն։ Առաջիկայում, խմբագրությունը հաղորդում կներկայացնի նաև ՀՀ Քննչական կոմիտե և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
Հավելենք, որ խմբագրությունը շարունակում է հետաքննական աշխատանքները և Նյու-մեդ ուրոլոգիական կենտրոնի մեր աղբյուրը խմբագրությանն է փոխանցել նոր տեղեկություններ ԲԿ-ում տեղի ունեցող միջադեպերից, որոնց մասին առաջիկայում կլինեն նոր հրապարակումներ։
Հիշեցնում ենք MAMUL.am-ի հրապարակած նյութերի ցանկը Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի մասին: 2. Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին 4. «Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ». քաղաքացի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ: |
«Հանցանք է կոծկվում. անգամ ամուսնուն չեն հայտնում, թե որ հիվանդանոց են տարել Լիանա Հարությունյանին». Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
399Երեկ, 17:362024 թվականին աշխարհում 630 հազար մարդ է մահացել ՁԻԱՀ-ից
318Երեկ, 16:38ԱՄՆ-ում գրանցվել է կարմրուկի դեպքերի բարձր ցուցանիշ
364Երեկ, 16:26«Անվտանգ սուրճ խմելու խորհուրդներ շոգ եղանակին». Արմեն Մուրադյան
52307.07.2025, 23:54Նորք Մարաշ ԲԿ-ն գովազդում է սրտի խնդիր ունեցող 4 տարեկան երեխային ծեծած սրտաբան Կարեն Կուրդովին
124607.07.2025, 12:2466 միլիոն դրամի առեղծվածային գործարք՝ Նորք Մարաշ սրտաբանականում
93327.06.2025, 11:12Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
74326.06.2025, 12:18«Ամռանը պարբերաբար ջուր և ջրով հարուստ մթերքներ օգտագործե՛ք». Արմեն Մուրադյան
78725.06.2025, 02:12