Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արցախում ավտովթարից զինծառայող է զոհվել

Արցախում ավտովթարից զինծառայող է զոհվել
2199
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 14:30

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ: