«Ունենք ՍԴ անդամներ, որոնք օրենքով սահմանված որևէ լիազորություն չունեն». Կարապետ Բադալյան
![]() 569 Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 12:05 Փաստաբան Կարապետ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ՍԴ անդամին համարում են ՍԴ դատավոր, փորձում են փաստը որպես իրավունքի հարց ներկայացնել, ինչը ֆորմալ տրամաբանության պարզ կանոններով ելակետային դրույթի փոփոխություն է, որի հետևանքը դատողության սխալն է: Սահմանադրական դատարանում միայն երկու դատավոր լինելու հարցը փաստի հարց է, ընդ որում, անվիճելի: Փաստի ապացույցներն ԱԺ որոշումներն են Արման Դիլանյանին, ապա նաև Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելու մասին: Սահմանադրական դատարանում յոթ անդամների ներկայությունը նույնպես անվիճելի փաստ է, որը հաստատվում է նախկին ԱԺ որոշումներով: Բայց որպեսզի ինչ-որ կերպ հակադրվեն Վահե Գրիգորյանի արձանագրած փաստերին ու «հակափաստարկներ» բերեն, օպոնենտները փաստերը փորձում են ներկայացնել որպես իրավունքի հարց ու սկսում են վեճ բարձրացնել իրավունքի նորմի մեկնաբանության տիրույթում: Ու այս հարցի շուրջ ցանկացած դատողություն, որում վերոհիշյալ անվիճելի փաստերը որպես ելակետ չեն ընդունվում, տրամաբանությունն ընթանում է տրամաբանական սխալի անշեղ ուղեծրով: Եթե փաստերն ընդունվում են ինչպես որ են, իսկ հակառակի մասին որևէ պնդում չեմ հանդիպել, ապա հաջորդն այդ փաստերի նկատմամբ կիրառելի իրավունքի բացահայտման փուլն է: Հարց 1. Ո՞ր օրենքով է սահմանվում ՍԴ դատավորի լիազորությունները և որո՞նք են դրանք: Պատասխանը գտնում ենք ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մեջ: Պարզ է ու սպառիչ, հոդվածները մեջբերելու կարիք չկա: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
