Արաբական հեռուստաալիքը հրաժարվել է Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուի հետ հարցազրույցից
![]() 366 Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 15:15 Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Al-Arabiya» հեռուստաալիքը վերջին պահին հրաժարվել է հարցազրույց անցկացնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ. այս մասին գրում է «Ermenihaber»-ը։ Մարտի 31-ին Թուրքիայում կայացել էին ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել Ստամբուլի ընտրությունների արդյունքները և նշանակվել էին նոր ընտրություններ հունիսի 23-ին: Ուշագրավն այն է, որ նույն հեռուստաընկերությունն ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետ անցկացրել է հարցազրույց, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը։ Հեռուստաալիքը երկու թեկնածուների գրասենյակներին ուղարկել էր հարցազրույց անցկացնելու դիմում։ Սակայն վերջին պահին «Al-Arabiya»-ն իշխանական շրջանակներից հրահանգ է ստացել չանցկացնել հարցազրույց Յըլդըրըմի հետ, և հարցազրույցը չեղարկվել է։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
