«Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունն այդ հանգամանքից». Արման Մելիքյան
![]() 420 Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 19:35 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ. ապրիլյան պատերազմում մեր ունեցած տարածքային կորուստներն առաջին հերթին քաղաքական ծանրագույն հետևանքներն ունեցան մեզ համար: Բանն այն է, որ ապրիլյան տարածքային կորուստները կոչված էին ընդգծելու, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն հասկացություն գոյություն չունի առաջին հերթին հենց հայկական կողմերի համար: Այսինքն հակամարտության այն մասնակիցների, ում համար այդ հասկացությունը պետք է գործնականում ունենար բացառիկ, կենսական նշանակություն: Պարոն Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունն այդ հանգամանքից, փոխարենը ասպարեզ նետելով շփման գծում փոխվստահության ու վերահսկողության միջոցների և զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ միանգամայն հիմնազուրկ և անիրագործելի «գաղափարը», որը նա նաև լրացրեց Երևան-Ստեփանակերտ ձևաչափով ռազմաքաղաքական դաշինք կնքելու վերաբերյալ մեր մարդկանց ականջը շոյող, բայց բացառիկ պոպուլիստական խոստումով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
