«Եվ վերջում՝ ուղղակի ծիծաղ առաջացնող մեջբերում...». Ռոբերտ Ղևոնդյան
![]() 545 Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 16:55 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2-րդ նախագահի հարցազրույցը ևս մեկ անգամ փաստում է նրա՝ քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվելու անխուսափելիությունը: Հայաստանում քոչարյանական տեսակի վերարտադրման վտանգավորության ամենակարևոր ցուցանիշն է դասական բյուրոկրատական անսխալականության գաղափարը՝ «գույք պարտքի դիմաց» ծրագիրը գովելը, նախկին ռեժիմի հետ համեմատվելն ու քաղաքական գնահատական չտալը ճիշտ համարելը, և այլ մտքեր խոսում են դասական բյուրոկրատական համակարգի ներկայացուցչի ամենասարսափելի վախի՝ սեփական սխալը խոստովանելու անկարողության մասին: Խուճապահար տրամադրության մասին է խոսում տնտեսական հաջողությունները անցյալում չխորանալու հետ կապելու գաղափարը: Սա, հավանաբար, հաղորդագրություն էր իշխանությանը՝ տնտեսական տիրույթում աջակցություն ցույց տալու պատրաստակամության մասին (հասկանալի է՝ այլ ոլորտում աջակցության դիմաց): Միաժամանակ, Արցախի վերաբերյալ ամբողջ հարցազրույցի մեխը Արցախում իրեն հարազատ տիպի իշխանության պահպանման կոչն էր: Սա ևս տեղավորվում է վերջին ամրոցը չկորցնելու տրամաբանության մեջ: Եվ վերջում՝ ուղղակի ծիծաղ առաջացնող մեջբերում. «Ես թույլ չէի տա Հայաստանի 1-ին նախագահին խառնվել Արցախի ներքին գործերին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
