Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց
![]() 383 Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 14:55 Այսօր ընթացող դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Գրիգորյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը: Մասնավորապես գույքի մասով միջնորդությունը վերաբերում էր «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ին: Վերջինը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մանվել Գրիգորյանը պետք է նվիրաբերի պետությանը: Դատախազ Դոլմազյանը նշեց, որ վերոնշյալ ընկերությունը պատկանում է Մանվել Գրիոգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին և վերջինիս համաձայնությունը չկա՝ հավելելով, որ տվյալ միջնորդությունը պետք է մերժվի: «Կառավարությունն ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել-չհանելը դատարանի տիրույթում է»,- հայտարարեց Լևոն Բաղդասարայանը: Արդյունքում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այս մասով միջնորդության լուծումը հետաձգել մինչև մի շարք էական հանգամանքների պարզումը: Իսկ կենսաթոշակի վրա դրված արգելանքի մասով դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը՝ հանելով կենսաթոշակի վրա դրված արգելանքը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
