«Հնարավոր է գտնի, եթե լավ փնտրի». Կարինե Հարությունյան
![]() 446 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 17:40 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանին կալանավորելու-ազատելու ու նորից կալանավորելու էս փաստն իր արածների, իր հիմնադրած դատական համակարգի գործունեության պտուղներն են: Սա ընդամենն իր աշխատանքի պտուղների վայելումն է, թող շատ չնեղվի: Նրա հարցազրույցներն էլ արդեն զավեշտի են վերածվում իր մեղավորության ֆոնին: Դժոխքի ու մեր դատական համակարգի իրականության միջև տարբերությունը էն է, որ էնտեղ մութ է, իսկ էստեղ՝ երկրի վրա, 21-րդ դարն է: Կարող է հանգիստ դեռ մի քանի անգամ էլ մտնել ու դուրս գալ, մինչև վերջնակապես նստի ու փորձի փնտրել ապաշխարանք բառի իմաստը: Հնարավոր է գտնի, եթե լավ փնտրի: Հնարավոր է՝ լավ փնտրի, եթե գիտակցի: Իսկ գիտակցմանը հենց էս մտնել-դուրս գալն էլ կարող է նպաստել: Առաջին հարցազրույցի ժամանակ ավելի ինքնագոհ էր: Էս՝ մտնել-դուրսգալ-մտնելն ընդունենք որպես մարդուն իր ստեղծած երևակայական բարձունքներից իջեցնելու, իրականություն բերելու վարժանք: Ակամա է ստացվում, որովհետև սա հնից ժառանգած անկատար դատական համակարգի էսօրվա խուճապահար վիճակից է, բայց դե կարող է ուսուցողական լինել: Ընդ որում՝ ուսուցողական լինել նաև դատական համակարգի համար: Իր մեծամիտ, միլիոնատեր որդիների և կնոջ համար էլ, որոնցից մինչև հիմա դեռ չենք լսել ցավակցական որևէ արտաբերում՝ հղված Մարտի 1-ի զոհերի հարազատներին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
