«Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը». Էլինար Վարդանյան
![]() 308 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 21:10 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով Առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։ Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը երկրի ղեկավարի սրտով չի լինում, հետևում են նրա կոչերն ու ակցիաները՝ ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։ Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։ Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը, դուրս էր որևէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «Ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում էր: Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։ Դարձյալ կրկնում եմ՝ հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձևավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
