«Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը». Պատրիկ Ֆիորի

«Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ»,- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան), հայտնում է «Արցախպրես»-ը:
Հարցին, թե ինչո՞ւ է Արցախը շատ սիրում, Ֆիորին ասել է. «Առաջինն այն է, որ ես գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանալ: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն է, որ ես ճանաչում եմ Արցախն ու արցախցիներին, և ասում եմ ձեզ՝ դուք հրաշալի եք: Ես սիրում եմ պաշտպանել այն երկիրը ու ժողովրդին, ովքեր ապրում են այս հողի վրա: Ինձ համար շատ կարևոր է իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
299Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27909.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28609.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53807.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
51207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
83201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83901.11.2026, 21:12