«Որքան պիտի ատես հայրենիքդ, որ այդ անհայրենիք անձանց վստահես Հայաստանի շահը պաշտպանելը». Արման Բաբաջանյան
![]() 601 Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 15:05 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վերջապես հանգիստ շունչ քաշեցինք. ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանին հաջողվեց չեզոքացնել թուրք-ադրբեջանական մի քանի վտանգավոր ձևակերպումներ։ Կասկած չկա, որ եթե Հայաստանին չհաջողվեր տարբեր բանաձևերում տեղ գտած սահմանումները վերաձևակերպել/վերափոխել հաջորդ փորձն արվելու էր ԵԽԽՎ-ում, որին էլ հաջորդելու էր մի նոր ապրիլյան պատերազմ։ Ահա թե ինչպես էր նախորդ իշխանությունն իր տմարդի անգործությամբ ոռոգում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների, հարձակումների և ապրիլյան պատերազմի լեգիտիմացման համար միջազգային ֆոնը։ Ով էր տարիներ շարունակ ԵԱՀԿ ԽՎ-ում և ԵԽԽՎ-ում ներկայացնում Հայաստանը։ Արտաշես Գեղամյանն ու Հերմինե Նաղդալյանը երկար տարիներ համարվել են Հայաստանի իշխանության ներսում ռուսական շահերի պաշտպաններ, ընդհուպ, եթե չեմ սխալվում, պարսավանքի արժանացել սեփական կուսակցական շրջանակներում։ Կար մի ժամանակ, սակայն, 2000-ականների մինչև կեսերը, երբ Արտաշես Գեղամյանը, բառի իսկական իմաստով, թվախեղդ էր անում իր ընդդիմադիր ելույթները՝ անխնա քննադատելով «հանցավոր իշխանության» քաղաքականությունը: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ մինչև Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում, բացահայտեց Գեղամյանի գինը: Սակայն Սարգսյանն ու Գեղամյանն իրենց «քաղաքակիրթ շուկայական» զրույցը գերադասեցին շարունակել կուլիսներում՝ ի վերջո հանգելով այն լուծման, որ Գեղամյանի քաղաքական գինը պատգամավորական մանդատն է՝ ՀՀԿ խմբակցությունում: Դժվար է ասել՝ Պուտի՞նն էր Գեղամյանին ու Նաղդալյանին ներդրել Սարգսյանի թիմում, թե՞ նա Սարգսյանի ներդրումն է Ռուսաստանի «հակաիմպերիալիստական» պայքարում, բայց Գեղամյանի ու Նաղդալյանի հետ միջազգային պատվիրակություններում ընդգրկված պատգամավորները պատմում են, որ նա օտար մայրաքաղաքներում ռուսական շահերը պաշտպանում է ավելի կրքոտ, քան ռուսաստանցի պատգամավորները: Որքան պիտի ստորադասես ու անարգես Հայաստանի շահը, ինքնիշխանությունը, պետականությունը, որ դրանք պաշտպանելու համար միջազգային կարևորագույն հարթակներ գործուղես Արտաշես Գեղամյանի և Հերմինե Նաղդալյանի նման ռուսահպատակ վասալների։ Որքան պիտի ատես հայրենիքդ, որ այդ անհայրենիք անձանց վստահես Հայաստանի շահը պաշտպանելու գործը։ Փառք Աստծո, Հայաստանն ստացել է իրավիճակը փոխելու բացառիկ շանս։ Մնում է այդ հնարավորությունը պատվով օգտագործել․․․»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
