«Հայաստանի՝ որպես հանրապետություն անվերադարձ վերականգնվելու հիմնական երաշխիքը զավթված էր նախկին իշխանությունների կողմից». Արթուր Սաքունց
![]() 505 Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 23:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի՝ որպես հանրապետություն անվերադարձ վերականգնման հիմնական երաշխիքն անկախ դատական իշխանության ձևավորումն է, որը զավթված էր նախկին իշխանությունների կողմից և պետության զավթումն օրինականացնող հիմնական գործիքն էր։ Ռ. Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հենց պետության զավթման ընդամենը մեկ դրվագներից մեկն է։ Եվ ներկայիս հասարակական, քաղաքական օրակարգում մեկ առանցքային և շատ պարզ, հստակ հարց է դրված։ Հայաստանի Հանրապետության դատարանը կարողանում է այդ գործով իրականացնել արդարադատություն և իրավական գնահատական տալ պետության զավթման փաստին և մեխանիզմներին, կամ պետության զավթումը մնում է չդատապարտված, և նրա կողմնակիցները, հանձինս Ռ. Քոչարյանի, հաղթում են արդարադատությանն ու Հայաստանի Հանրապետությանը։ Իր էությամբ այս զուտ քրեական գործի ելքն ունի անպատճառ քաղաքական նշանակություն, հենց պետության զավթմանը բացառապես իրավական գնահատական տալու կարողության կամ անկարողության տեսանկյունից։ Եվ այս տեսակետից դատարանում և դատարանից դուրս որպես կողմեր լայն իմաստով հանդես են գալիս մի կողմից պետության զավթման կողմնակիցները ( և ոչ թե սոսկ Ռ. Քոչարյանի անձնական պաշտպաններն ու աջակիցները) և մյուս կողմից հանրապետության կողմնակիցները, որոնք տուժվել են, որոնց իրավունքները կոպտորեն խախտվել են պետության զավթման ժամանակաշրջանի այդ մեկ հատվածում։ Այս հարցում բազմակարծության շրջանակները խիստ սահմանափակ են։ Բազմակարծությունը զարգացման խնդիրների լուծման անհրաժեշտ պայմանն է։ Հանրապետության՝ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետության, գոյաբանական, ճակատագրական հարցերում որոշվում են սկզբունքները, ըստ որոնց՝ կամ կունենանք բազմակարծության բնական կենսակերպ, որում պետության զավթման տեսակետը մեկընդմիշտ մերժված կլինի, կամ կշարունակենք պետության զավթումը որպես տեսակետ անընդունելի համարելու վրա անպտուղ ժամանակ վատնել։ Սա կենցաղային մակարդակի սև և սպիտակի խնդիր չէ կամ բազմակարծության շրջանակի ձևական նեղացում չէ, սա պետության, հանրապետության զավթելը մերժելու, հակաիրավական, հակասահմանադրական համարելու խնդիր է։ Այս պատճառով է, որ պետության զավթմանը քաղաքական գնահատական չտալը կամ այդ գնահատական տալու հապաղումը կամ ձգձգումը որևէ տրամաբանական բացատրություն չունի և չի ունենալու հանրապետության վերականգնման և որևէ խմբի կողմից պետության զավթումը մեկընդմիշտ մերժելու տեսանկյունից»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
