«Ողբերգական վթարների պատճառներն այլ են». Արմեն Աղայան
![]() 593 Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 03:15 Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողբերգական վթարների պատճառներն այլ են. չեմ կարծում, թե ղեկին քնելու կամ ավելորդ ուղևոր վերցնելու պատճառը մեքենա վարել չիմանալն է։ Որքան էլ որ խստացնենք վարորդական իրավունք ստանալու կարգը, միևնույն է, իրավունք ստանալու են նույն քանակի մարդիկ և մոտավորապես նույն վարորդական հմտություններով ու գիտելիքներով։ Բայց կանոններ իմանալն ու դրանց հետևելը շատ տարբեր բաներ են։ Բոլոր տեսակի խախտումներն ունեն երկու հիմնական պատճառ՝ փող և լկտիություն։ Հնարավոր է՝ Վրաստանի դեպքի վարորդն ամեն օր Քոբուլեթի է քշում, որ սեզոնին հասցնի մի քիչ փող կուտակել, ավելորդ ուղևորներն էլ հավելյալ փող են իր համար, գիշերն է քշում, քանի որ այդպես ավելի արագ է։ Ուղևորներն էլ համաձայնվում են, քանի որ այդպես ավելի էժան է, քան գնացքով։ Մի քանի ուղևոր ավել տեղափոխելն է նաև քաղաքային տրանսպորտի վարորդների կատարած երթևեկության և ուղևորափոխադրումների կանոնների խախտումների պատճառը։ Փողն է նաև սպասարկող մեքենաների զանգվածային անսարքությունների պատճառը։ Ինչ վերաբերում է լկտիությանը, ապա այն կարող է պայմանավորված լինել ջահելությամբ, բնավորությամբ, բայց հիմնականն անդաստիարակությունն է և անպատժելիությունը։ Ու դարձյալ, դա ոչ մի կապ չունի վարորդական հմտությունների հետ։ Նույնիսկ հակառակը, լկտի լինելու համար ահագին ինքնավստահություն է պետք։ Ամենալկտի 18 տարեկան արարածն անգամ կարող է հեշտությամբ սերտել կանոնները և հանձնել ամենախիստ գործնական քննությունը, իսկ 40 տարեկանում վարորդական իրավունք ստացող մի պարկեշտ և զգուշավոր անձնավորություն, գուցե և մի քանի անգամ կտրվի քննությունից։ Այնպես որ փնտրեք այլ լուծումներ»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
