«Խա՞մ եք, խա՞կ եք՝ չգիտե՞ք, որ բիզնես միջավայրն է արվեստների ստնտուն». Վարդ Սիմոնյան
![]() 320 Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 14:05 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Լֆիկ մակնիշի քաղգործիչների ինկուբացիան աղետ էր երկրի համար, հայտնի է 0-ից 100 տարեկան բոլոր քաղաքացիներին: Բայց երբ սույնի գրպանները մի լավ թափ տալուց հետո պոկում և հրում վարժությամբ նետում են իրեն հոգեհարազատ բիզնես բաղերը, արդեն համահայկական շիվան են գցում: Ընդ որում, հատկապես նրանք, որ օրը մի քանի անգամ աշխույժ առևտուր են անում նրա սիթիներից և երբևէ ծպուտ չեն հանել այս արարածի քաջագործությունների մասին: Հիմա հարց. մեր մշակութային ձեռնարկներն ո՞վ պիտի ֆինանսավորի, եթե ոչ՝ բիզնես շրջանակները: Կարո՞ղ է ավելի քաղաքակիրթ երկրներում այլմոլորակայիններն են ասենք՝ Մարսից իջնում և փող տալիս կինոյին, թատրոնին, մնացած արվեստներին: Թե՞ թողնում են, որ բոմժանան էդ բոլոր արվեստագետները, թղթի թափոն ու մետաղի ջարդոն դառնան իշխանության դռներին քարշ գալով: Խա՞մ եք, խա՞կ եք՝ չգիտե՞ք, որ բիզնես միջավայրն է արվեստների ստնտուն և առանց այդ հաղորդակցության ստեղծվում է ոչ թե արվեստ, այլ՝ բացառապես բոշի մայլի զիբիլ, որը հոտացնում ու փչացնում է հասարակությանը: Հիմա ի՞նչ ենք ուզում Հարություն Խաչատրյանից, որ կինոփառատոնը կտրի բիզնես շրջանակների՞ց ու թողնի էս սոված ու հատած երկրի բյուջեի հույսի՞ն: Թե՞ կատաղել ենք, որ սույն բիզնեսմենին մեկ այլ բարերար բիզնեսմենի անվան մրցանակ է շնորհել: Եթե առաջինի համար, ապա դա մեծագույն տգիտություն է՝ միջազգային փորձին, ժամանակակից իրողություններին անտեղյակ լինելու հին հայկական խասյաթ, իսկ եթե երկրորդի՝ մի թղթի մրցանակի համար է սրտներս մրմռում, ապա... մի քիչ աչքաբաց լինենք, սիրելիներ, թող բիզնեսմենները մեր արվեստին փող տան, իսկ մենք նրանց՝ թուղթ, արդյունքում՝ թող արվեստը, մշակույթը շահի:Միայն արվեստների զարգացումը կստեղծի նոր բիզես միջավայր, բիզնեսմենների նոր էլիտա, որը Հայաստանի այս հանրապետությունը Հայաստան կդարձնի»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
